Փարիզի ոստիկանություն ներխուժած, դանակով զինված քաղաքացին սպանել է 4 ոստիկանի և վիրավորել մեկին: Իրավապահներին հաջողվել է վերացնել հանցագործին, որն ավելի քան 20 տարի ոստիկանության աշխատակից է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ: Հանցագործության դրդապատճառներն առայժմ անհայտ են: Հարցանքննության են կանչել հանցագործ ոստիկանի կնոջը: