ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 150 Javelin հակատանկային հրթիռների և սարքավորումների վաճառքին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 39 մլն դոլար: Այս մասին ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարության հինգշաբթի հրապարակած հաղորդագրության մեջ:
Արդեն Javelin-ի երկրորդ խմբաքանակն է առաքվում Ուկրաինա: Անցյալ տարի Միացյալ Նահանգները Կիևին մատակարարել էր 210 հրթիռ և 37 հակահրթիռային համակարգեր: Սակայն այժմ պարզ չէ՝ Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների ժամանակ Javelin օգտագործվե՞լ է, թե՞ ոչ:
Զենքի հենց այս տեսակն էր քննարկվում էր հուլիսի 25-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցում, որն էլ հայտնվեց նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի հետաքննության հիմքում: