ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերին կստանա ճապոնական 22 հրշեջ մեքենա, ևս 26 միավոր տեխնիկա Հայաստան կգա Ռուսաստանի Դաշնությունից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ Ցոլակյանի՝ ոլորտում անհրաժեշտ է ունենալ ուղղաթիռներ, որոնք օգտակար կլինեն հրդեհների մարման, մարդկանց տարհանելու, լեռներում և անտառներում կորած անձանց գտնելու համար: Նախարարի խոսքով, այս պահին կա ուղղաթիռներ ձեռք բերելու լավ տարբերակ, սակայն հնարավոր գործարքի ժամկետները դեռ հստակ չեն: Խոսքը 4 ուղղաթիռի մասին է: Իսկ մինչ այդ Իրանի հետ կա պայմանավորվածություն, որ հարկ եղած դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում օգնության կգա իրանական ավիացիան: