Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության հերթական սեմինարը։ Ներկայացվել են բարդ և թիրախային կիբեռհարձակումներին դիմագրավելու ամենաարդյունավետ և առաջավոր տեխնոլոգիաներն ու լուծումները, որոնք կկիրառվեն ուժային, պետական և կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող կազմակերպությունների մասնագետների կողմից՝ նպաստելովՀայաստանի կիբեռանվտանգության ապահովմանը: