Երկկողմանի համաձայնությամբ Հայաստանի առաջնությունում 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող «Երևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Երևանի» ղեկը կստանձնի պորտուգալացի մասնագետ Կալդաս դե Օլիվեյրան և օգնական Գոմես Կոռեան: Նոր մարզիչը նախկինում աշխատել է «Բրագա Բ», «Չավես», «Բրագա Մ-19», այլ ակումբներում։