Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպին «Ֆեսբուքի» իր պաշտոնական էջում արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Տեղյակ եմ ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հանձնարարել եմ համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով»,- գրել է նախարարը: