Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների: Նախագահը կարևորել է ծրագրի իրականացումը Արցախում և նշել, որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում: Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: