Սևանի հոգեբուժական հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներով պետությանը մոտ 50 մլն դրամի վնաս է պատճառվել: Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016 թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 դրամ բարձր գնով: Պարզվել է նաև, որ ձեռք բերված և իրացված այդ սննդամթերքը սահմանված չափաբաժիններից ավելի է եղել ընդհանուր շուրջ 40 մլն դրամ: