Սաուդյան Արաբիայում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, կանանց թույլատրվել է ծառայել բանակում: Վերջիններս կարող են ծառայել Զինված ուժերի ցանկացած ստորաբաժանման շարքերում՝ սերժանտից մինչև շարքային: Քաղաքացիական պաշտպանության սաուդական կենտրոնի նախկին ղեկավարի խոսքով՝ կառավարության այս որոշումն առաջընթացի նշան է, որովհետև կանանց համար Զինված ուժերում բացվում է լայն հնարավորություն: Ավելի վաղ՝ սաուդցի կանանց թույլատրվել էր միայնակ ճանապարհորդել: