Սոչիում «Վալդայ» համաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կողմերն արձանագրել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկա: Այս թեմայով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չնայած անձնական շփումներում դադար է եղել, երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ և հաջողությամբ են զարգանում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր, բարեկամ և բարի հարևան է: Ալիևը վստահություն է հայտնել, որ առաջիկա բանակցությունները լավ ներդրում կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: