Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է եղել պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանցքային գործոններից մեկը:
Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության գործում անձնական արիություն և խիզախություն ցուցաբերած մի խումբ զինծառայողների:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: