ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությունը։
Լավագույն քառյակում են Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը չորս գոլ է խփել Լոնդոնի «Տոտենհեմին» (7։2), «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը, որը դուբլ է ձևակերպել Միլանի «Ինտերի» դեմ խաղում (2։1), «Բրյուգե»-ի հարձակվող Դենիս Բոնավենտուրեն, որի դուբլի շնորհիվ բելգիական թիմը 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը Մադրիդի «Ռեալ»-ի հետ, Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որը նույնպես երկու գոլ է հեղինակել, ինչի շնորհիվ գերմանական թիմը 2։0 հաշվով հաղթել է չեխական «Սլավիա»-ին։