Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա օտարերկրացի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետամֆետամին, սփայս և այլ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։
«Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։