Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին: