«ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որպեսզի Սև ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար»,- Բաթումում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյուլլերը: Վրաստանը հյուրընկալել է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտագնա նիստը: Մոսկվան անհանգստացած է. վերջին տարիներին Ռուսաստանը բազմիցս է հայտարարել ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվացման մասին: Հյուսիսատլանտյան դաշինքն էլ տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս՝ այն անվանելով «ռուսական ագրեսիայի զսպում»: