ՆԱՏՕ-ն մտադրվել է «Սառը պատերազմից» հետո առաջին ամենամասշտաբային զորավարժանքներն անցկացնել Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի հարցերով հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջոն Գարամենդին: Օրենսդրի խոսքով՝ զինավարժանքների նպատակն է «ամրապնդել Միացյալ Նահանգների պաշտպանությունն ու դաշնակից երկրների հետ գործակցությունը»: Նա նաև հայտնել է, որ ուսումնավարժանքները ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներին ԱՄՆ աջակցության ցուցադրումը կհանդիսանա՝ Ռուսաստանի դեմ նրանց դիմակայության շրջանակում: