Քիչ առաջ Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «ՍԴ դատավոր-անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին» օրինագիծը փակ, գաղտնի քվեարկության կդրվի վաղը: Քվեարկությունը տեղի կունենա ժամ 12.00-13.00-ը: