Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը պատմական քայլ է արել, երբ հաղթահարել է Կորեական թերակղզու սահմանազատման գիծն ու հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար ԿԻմ Չեն Ընի հետ: Կրեմլի ղեկավարը մասնավորապես ասել է.
«Այս կապակցությամբ կասեմ՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը որոշեց ուղիղ բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ, ընդ որում՝ առանց պայմանականությունների, հրաժարվելով սովորություն դարձած, երբեմն նաև՝ կոպիտ վիրավորանքներից ու հռետորաբանությունից, միանգամից ի հայտ է եկել խնդրի խաղաղ կարգավորման հույս»: