ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ ՓալոՈՒնն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:
«Այսօր էլ ականատես ենք էթնիկ զտումների»,-հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը՝ ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր է՝ հնարավոր այլ ցեղասպանությունները կանխարգելելու համար:
Ի դեպ, Ֆրենկ Փալոունը Երևան է եկել Արցախից: «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը՝ կոնգրեսականը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար դեռևս ապահովված չէ համապատասխան բարենպաստ մթնոլորտ, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը: Անդրադառնալով նաև Արցախի զարգացման հարցերին՝ անհրաժեշտ է համարել միասնական գործողությունների ու տնտեսական ծրագրերի իրականացումը: