ՀՀ Ազգային Ժողովում սկսվել է Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, լիազորությունները դադարեցնելու մասին օրենսդրական նախագծի քննարկումները: Նախագիծը ներկայացրել է «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից հայտնել է, որ հակառակ պնդումների՝ Հրայր Թովմասյանը պատշաճ կերպով է ծանուցվել քննարկման վերաբերյալ, իսկ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Հրայր Թովմասյանը հրավիրված է եղել քննարկումներին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանը հայտարարություն էր տարածել այն մասին, թե Հրայր Թովմասյանը չի մասնակցի խորհրդարանական քննարկմանը: