Զինված տղամարդը ներխուժել է Փարիզի ոստիկանության կենտրոնակայան ու դանակահարել իրավապահներին: Հարձակման հետևանքով մահացել է չորս ոստիկան: Իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործը սպանվել է: Դեպքի վայր են ժամանել Ֆրանսիայի նախագահը և ՆԳ նախարարը: Նախնական տեղեկության համաձայն, սպանված տղամարդն աշխատակազմի անդամ էր: