Դավթաշենի առաջին թաղամասի N 200 հիմնական դպրոցն այսուհետ կրելու է Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղապետարանը:
Լեոնիդ Ազգալդյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, Արցախի հերոս: Ազգալդյանը ծնվել է 1942-ին՝ Թբիլիսիում: 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ: Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։