ԵԽԽՎ-ում անհայտ տղամարդը փորձ է արել տապալել Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի ելույթը: Կարգազանցին դուրս են հրավիրել դահլիճից: Ռուսաստանյան պատվիրակության անդամ, Դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին լրագրողներին հայտնել է, որ ինչ-որ խելագար ներխուժել է նիստերի դահլիճի պատշգամբ ու իր բացականչություններով փորձել խոչընդոտել Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի ելույթը: Եվրոպայի պալատի անվտանգության ուժերի միջամտությամբ րոպեների ընթացքում հաջողվել է չեզոքացնել ակտիվիստին: Սլուցկիի հավաստմամբ, հակառուսական ընդհանուր հիստերիայի ֆոնին սա եվրոպական հանրության էռոզիայի վկայություններից մեկն է: