ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են Հարավային Կովկաս այցելել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարծում եմ՝ երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարվի այդ երկրների ներկայացուցիչների կողմից: Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել՝ բանակցություններ անցկացնելու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռ ճշգրտվում են, և դրանց մասին մենք լրացուցիչ կհայտնենք»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան: