Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնին: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- կոնգրեսականին ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում Արմեն Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ ATOM-ը (Advanced Tomorrow), որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը: