Մեծ Բրիտանիան Եվրամիությանը կոչ է արել առավել ստեղծագործական ու ճկուն մոտեցում ցուցաբերել «Brexit»-ի համաձայնագրի հարցում: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնական Բրյուսելին է ներկայացրել Եվրամիության կազմից դուրս գալու վերջին առաջարկը: «Brexit»-ի հարցերով զբաղվող պատասխանատուն հայտնել է, որ այժմ արդեն Եվրամիությա՛ն գործելու ժամանակն է: Նա նաև հավելել է, որ «Brexit»-ի ժամկետը չի երկարաձգվի, քանի որ բավարար ժամանակ կա հիմնահարցը սահմանված ժամկետում հանգուցալուծելու համար: Պաշտոնական Բրյուսելն իր հերթին նշել է, որ բրիտանական կառավարության առաջարկը չի կարող «Brexit»-ի գործարքի հիմք հանդիսանալ:
Ըստ եվրոպացի ղեկավարների, սակայն, Ջոնսոնը որևէ լուծում չի առաջարկում Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի վերաբերյալ այն պարագայում, երբ բրիտանական շրջանը դուրս գա Եվրամիության մաքսային միությունից: