Ռուսաստանի Ուլան Ուդե քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանը մրցաշար է մեկնել 3 ներկայացուցիչով:
Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոնը 3:2 հաշվով հաղթել է ամերիկացի Հևեն Գարսիային և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Անուշ Գրիգորյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև 54 կգ քաշային Անահիտ Հարոյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: