Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Եղել է բեկորային վիրավորում` դիմապակու բեկորն է դիպել: Այդ բեկորը կհանեն, խնդիր չի լինի: Վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից, որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ»,- նշել է Օհանյանը:
Քաղաքացիական տրակտորի վարորդը վիրավորում էր ստացել հոկտեմբերի 2-ին: