ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից նոր մաքսատուրքեր կսահմանի Եվրամիությունից ներկրված ապրանքների մեծ խմբաքանակի համար: Թիրախավորված գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքների համար մաքսատուրքը կկազմի 10 տոկոս, իսկ եվրոպական ավիաընկերություններին պատկանող օդանավերի համար՝ 25 տոկոս: Բրյուսելն անմիջապես է արձագանքել հիշյալ փաստին: Եվրամիության ղեկավարությունը հայտնել է, որ հայելային պատասխան է տալու ամերիկյան գործողություններին: