ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ ՀՀ -ԵՄ համաձայնագրի վավերացման համար՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է ՀՀ-ի համար: Լիտվայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ գործակցությունը կշարունակեն տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով: «Տնտեսական առումով պիտի կիսվեմ մեր նախնական փոքրիկ հաջողություններով. մենք այստեղ արդեն կարողացել ենք էականորեն մեծացնել բյուջեն, որոշ ոլորտներում բարձրացնել աշխատավարձեր, կրճատել ստվերային տնտեսությունը և բազմաթիվ այլ փոքրիկ, բայց էական քայլեր ենք կարողացել անել»,- նշել է Լիտվայի խորհրդարանի նախագահը: Վիկտորաս Պրանցկետիսը նաև տեղեկացրել է, որ տարեսկզբին նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: