ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափի` ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 -19 թթ, որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցող վարորդներին, քաղաքացին իր վթարված «Դեյվու Նեքսիա» և «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով պարբերաբար և դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների՝ ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, նրանցից մեկից խաբեությամբ պահանջելով և ստանալով մոտ 600 000 դրամ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 4 697 000 դրամի վնաս: Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից է խաբեությամբ գումար ստացել՝ որպես վթարի փոխհատուցում (մոտ 350 000 ՀՀ դրամ):
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։