ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ժամանակ Թուրքիայի նախագահն անհարմար դրության մեջ է հայտնվել անգլերենի իր «գերազանց իմացության» պատճառով: Կլիմայի փոփոխության թեմայով միջոցառման ժամանակ Էրդողանին հարց է տրվել: Թուրք ղեկավարը փորձել է միջոցառման համակարգողին բացատրել, որ ցանկանում է ամբիոնից խոսել: Excuse me kürsü, I speech kürsü',- բացատրել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը ստիպված է եղել անգլերենի հետ օգտագործել նաև թուրքերեն բառ: Кürsü նշանակում է ամբիոն: Սկզբում համակարգողը չի հասկացել Էրդողանի խնդրանքը, սակայն որոշ ժամանակ անց ենթադրել է, որ թուրք ղեկավարը ցանկանում է ելույթ ունենալ ամբիոնից: