ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ չի մասնակցի ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի իր լիազորությունները դադարեցնելու գործընթացին, քանի որ կարծում է՝ այն ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն։
Ներկայացնելով իր հիմնավորումները՝ Թովմասյանը նշել է. «Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում, հարցի քննարկման ժամանակ, ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ»: