«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում արժանանալու են Ֆրանցիսկոս Պապի ընդունելությանը։
Այս հանդիպումն «Ավրորայի» պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կանցկացվի նաև մարդասիրական և սոցիալական հարցերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում՝ մարդասիրական ոլորտի և միջազգային մեդիայի մասնակցությամբ:
Այդ թեմաներն այս ամիս կլինեն Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումի առանցքում: Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպմանը ներկա կլինեն «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: