Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղադրվում է 2012 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ սահմանված չափից գրեթե կրկնակի ավելի գումար ծախսելու համար: Մեղավոր ճանաչվելու դեպքում Սարկոզիին սպառնում է մեկ տարվա ազատազրկում և 3750 եվրոյի տուգանք: