Երևանի քաղաքապետարանն այսօր «Սանիթեք»-ին է փոխանցել 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց, ընկերությանը հորդորելով այդ միջոցներով առաջնահերթ վճարել աշխատակիցների աշխատավարձը:
«Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստն այդ ընկերությունների կողմից»,- նշված է հայտարարության մեջ։