Այս գիշեր Ադրբեջանի սահմանապահներն Իրանի հետ սահմանին 3 սահմանախախտ են սպանել: Ինչպես հայտնում է ադրբեջանական կողմը՝ սահմանախախտները չեն ենթարկվել «Կանգնի՛ր» հրահանգին, ինչից հետո հրաձգություն է սկսվել, և երեք իրանցիներն էլ սպանվել են: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ իրանցի սահմանախախտների մոտ զենք և թմրանյութեր են եղել: Սա վերջին շրջանում Ադրբեջանի և Իրանի սահմանին մահվան ելքով առաջին միջադեպը չէ: