Փարիզում բողոքում են ֆրանսիացի ոստիկանները: «Ցասման երթը» սկսվել Է Բաստիլի հրապարակից և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են աշխատանքային ծանր պայմաններից՝ կապված հատկապես վերջին շրջանում դեղին բաճկոնավորների շարժման հետ: Անցյալ տարվա նոյեմբերից սկսված նրանց ցույցերի պատճառով իրավապահները ստիպված են ամեն շաբաթ հերթապահել: Ենթադրում են, որ ցույցին կմասնակցի 15 հազարից մինչև 20 հազար մարդ, և, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, այն կարող է դառնալ ամենաբազմամարդը վերջին 20 տարվա ընթացքում: