Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում: Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
«Ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ նման բան տեղի չունենա»,- վստահեցրել է Սերգեյ Լավրովը:
Արտգործնախարարը նկատել է, որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը հանգիստ է, միջադեպերը քիչ են և ոչ խոշոր: