Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի մարտի 16-ին իմ կատարած այցի ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետը:
Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը:
«Սա նաեւ փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ»,- հավելել է Կառավարության ղեկավարը: