Հարյուրավոր ուկրաինացիներ բողոքել են, երբ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ սատարում է համաձայնագրին: «Շտայնմայերի բանաձևը» հնարավորություն կտա ընտրություններ անցկացնելու Ռուսաստանի աջակցությունը ստացող՝ անջատողականների հսկողության տակ գտնվող տարածքում:
Նախագահը խոստացել է, որ ընտրությունները կանցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Քվեարկությունը անջատողական արևելքում հատուկ կարգավիճակի մասին ծրագրի մի մասն է:
Ազգայնականները Կիևում հավաքվել էին «Ո՛չ կապիտուլյացիային» կարգախոսով:
Դոնբասի շրջանում բախումներ սկսվեցին, երբ ուկրաինական բանակը փորձեց վերականգնել հսկողությունն ապստամբած տարածքներում: Հակամարտության 5 տարիների ընթացքում մահացել է մոտ 13 հազար մարդ, ևս 40 հազարը վիրավորվել են, տեղահանվել՝ մոտ 1,5 մլն մարդ: