Ուզբեկստանում քննարկում են ԵԱՏՄ-ին միանալու հարցը: Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ գործընթացը չի ձգձգվի:
«Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանն այս երկրի հետ կունենա երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ, կողմերը կվերացնեն խոչընդոտները, որոնք առկա են միջպետական հարաբերություններում»,- հայտարարել է Մատվիենկոն: