Հոկտեմբերին Հոլիվուդի The Hotel Café- ում առաջին անգամ կներկայացվի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող մյուզիքլը:
Թալին Բաբայանի գրած լիբրետոն հիմնվում է առաջնային աղբյուրների, այդ թվում՝ Ազնավուրի երկու անտիպ ինքնակենսագրությունների վրա: Մյուզիքլում կհնչեն մեծ շանսոնիեի երգերից 15-ը: «Շառլը» ներկայացնում է երգչի կյանքի առանցքային պահերը, նկարագրում է նրա անձնական և ստեղծագործական կյանքի դժվարին պահերը, որոնց նա բախվել է հանրահայտ երաժիշտ դառնալու ճանապարհին: 90 րոպեանոց բեմադրությունը հարգանքի տուրք է ֆրանսիական երաժշտության Ոսկե դարի ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հարուստ ժառանգությանը: Լինելով խարիզմատիկ անձնավորություն՝ նա ներկայացել է որպես երգիչ, պոետ, դերասան, դիվանագետ և մարդասեր: