ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակություն անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է ԵԽԽՎ 2240 բանաձևից, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիներ»։
«Այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի մենք ի թիվս սառեցված հակամարտությունների չունենանք նաև սառեցված բանաձևեր, ինչի պակաս մեր կառույցում, ցավոք, չկա»,- հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Զոհրաբյանը հիշեցրել է, որ նախօրեին Վեհաժողովում տեղի է ունեցել անչափ կարևոր մի միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» քննարկմանը ներկա է եղել նաև Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը։