ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անհասկանալի է համարում ԲՀԿ-ի որոշումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու օրենսդրական նախագծի քվեարկությանը չմասնակցելու վերաբերյալ:
«Ուզում եմ նկատենք՝ ԲՀԿ-ն ասում է, որ ոչ թե դեմ կամ կողմ է քվեարկելու, այլ նախընտրում է առհասարակ չմասնակցել քվեարկությանը, խմբակցությունն ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել»,- ասել է Մակունցը:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ուսումնասիրել են ներկայացված փաստաթղթերը, դրույթներն ու տեսել, որ «կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, թույլ հիմնավորումներ»: