Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նշենք, որ այս գործով օրեր առաջ կալանավորվել էր Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: