Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զենքի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու համաձայնությունից անմիջապես հետո: Հրթիռն արձակվել է Արևելյան ծովի ուղղությամբ, բարձրությունը հասել է 900 կիլոմետրի: Ճապոնիայի իշխանությունն անհանգստացած է: ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ հրթիռը արձակվել է ոչ թե սուզանավից, այլ ստորջրյա պլատֆորմից, չնայած՝ հրթիռի այդ տեսակը նախատեսված է սուզանավից գործարկելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո սա Փհենյանի առաջին, իսկ ընդհանուր առմամբ՝ թվով իններրորդ փորձարկումն էր: