Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ: Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունը` ուղղված հայկական հարցի և արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք: