Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հոկտեմբերի վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը չի ընդգրկվել առաջին տասնյակում և զբաղեցրել է 14-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը. Սարգսյանը 46-րդն է, իսկ Մովսեսյանը՝ 98-րդը: