Բաղդադում հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Ոստիկանության հետ բախումների ժամանակ մեկ մարդ է զոհվել, 300 հոգի վիրավորվել են: Ցուցարարներին չեն կանգնեցրել անգամ արցունքաբեր գազն ու ջրաշիթերը: Նրանց հաջողվել է ճեղքել արգելքն ու անցնել «կանաչ գոտի», որտեղ կառավարական շենքերն ու դիվանագիտական ներկայացուցչություններն են: